ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ոտքը՝ ասպատակություններից հետո: Խիստ դատապարտելի է կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը: Շատ բան չասեմ»։
Ինչպես արդեն հայտնել էինք, պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից։ Հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները

խմբվեցին Աննա Մկրտչյանի շուրջ։ Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Պատգամավոր Արգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բռնի ուժ կիրառելով Մկրտչյանին դուրս հանում դահլիճից՝ ԱԺ-ի ուղիղ եթերը անջատելուց հետո։ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները փորձում էին խանգարել նրանց։
Պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռվեց, իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև վեճեր էին։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *