Քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, թե ինչու են արևմտյան երկրները հարմարվում Թուրքիային և միևնույն ժամանակ շարունակում իրենց կարծիքը պարտադրել ռուսական կողմին։ Փորձագետը հիշեցրել է թուրք իրավապաշտպանի հետ կապված իրավիճակը, ում համար ոտքի էր կանգնել գրեթե ողջ Արևմուտքը. «Այդպես եղավ Էրդողանի հետ, երբ նա անմիջապես որոշեց երկրից

դուրս քշել արևմտյան երկրների տասնյակ դեսպանների այն նամակի համար, որտեղ կոչ էր արվում ազատ արձակել այդ իրավապաշտպանին: Իսկ հետո նա սիրով թույլ տվեց նրանց մնալ այն բանից հետո, երբ նրանք բարեկամաբար հաստատեցին, որ մտադիր չեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին, հավատարիմ են Վիեննայի կոնվենցիայի համապատասխան հոդվածին և, ընդհանրապես, ինչ ուզում եք արեք ձեր երկրում, հարգելի սուլթան, ում հետ ուզում եք և ինչ ուզում եք՝ մեր գործը չէ քեզ սովորեցնել»,- պարզաբանել է քաղաքագետը։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *