Թուրքիայում հրապարակվել է «Թուրանի ճանապարհն է գալիս թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Հոդվածագիրը այն անվանել է Թուրանի ճանապարհ:
«Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին»,-նշել է հոդվածագիրը։
Հայկական կողմն անընդհատ բացառում է Զանգեզուրի միջանցքի մասին բոլոր խոսակցությունները։ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հայկական կողմի այդ պնդումները Թուրքիայում անտեսվում են, ինչպես նաև դրա վերաբերյալ Իրանի հայտարարությունները, թեև ամենաբարձր մակարդակով Իրանը այդ մասին հայտարարություններ է անում:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *