Henrikh Mkhitaryan of FC Internazionale during the Serie A match between ACF Fiorentina and FC Internazionale Milan at Stadio Artemio Franchi, Florence, Italy on 22 October 2022. (Photo by Giuseppe Maffia/NurPhoto via Getty Images)

Ազգային ժողովի շենքում կրկին թարմացնում են գորգերը։ Factor.am-ն արձանագրել է, որ նիստերի դահլիճի հարևանությամբ ոչ միայն հին ուղեգորգերն են նորերով փոխարինվել, այլև դրանց թիվն է ավելացել (լուսանկարում)։ Նոր գորգերի և ուղեգորգերի համար խորհրդարանի աշխատակազմը վճարել է 35 մլն 950 հազար դրամ։ Մատակարարն «Արմկարպետ» ՍՊԸ-ն է։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից։ Պայմանագրում ապրանքի նկարագրությունների բաժնում նշված է, որ գորգերն ու ուղեգորգերը պետք է հակաալերգիկ լինեն։

Նույն աղբյուրի համաձայն՝ խորհրդարանն այս ընկերությունից գորգեր և ուղեգորգեր ձեռք է բերել նաև 2021 թվականին՝ 12 մլն դրամով։ Ուշագրավ է, որ 21 մլն դրամի գորգեր էլ 2018 թվականին են գնել։ Ընդ որում՝ նշված բոլոր դեպքերում գորգերը խորհրդարանին մատակարարում է «Արմկարպետ» ընկերությունը։

«Արմկարպետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Սվետլաննա Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Նույն աղբյուրի համաձայն այս ընկերության գույքի վրա մեկ տարի է՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից, կալանք է դրված։ Ուշագրավ է, որ Ազգային ժողովի աշխատակազմին տասնյակ միլիոնների գորգեր ու ուղեգորգեր վաճառող այս ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարում է 1500 դրամ, վերջին անգամ վճարում կատարվել է օգոստոսին։

Նարեկ Կիրակոսյան

factor.am

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *