ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Նոր տարվա նախաշեմին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ նախագահների զրույցը «լուրջ» է ստացվել:
Ուշակովի խոսքով՝ Պուտինը նախազգուշացրել է ամերիկացի գործընկերոջը, որ նոր «աննախադեպ» հակառուսական պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման: Բայդենը խոստացել է Ուկրաինայում հարվածային հարձակողական սպառազինում չտեղակայել, ինչպես նաև հայտարարել է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *