Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և մոտ 500 մ․ բախվել քարերին ու հայտնվել ձորում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնակամ վնասվածքներով որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Վիրավորներին փրկարարները դուրս են բերել ձորից և մոտ 500 մետր պատգարակներով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար  Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։Տեղում դեպքի վայրը սահմանազատել և փրկարարներին օգնել են ավագ պարեկներ Վարդան Բագրատյանը, Արմեն Ալավերդյանը, կրտսեր պարեկներ Նորիկ Բաղդասարյանն ու Դերենիկ Գրիգորյանը։
Փրկարարները, պարեկներնն ու քաղաքացիների մեծ դժվարությամբ դիերը պատգարակներով մոտեցրեցին դիատար մեքենային անցնելով մոտ 800 մետր հատված, որը բավականին դժվարանցանելի էր։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։Վթարի մասին Ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *